Ապագա մայրը, ով սխալ է սնվում հղիության ընթացքում, վնասում է ոչ միայն իրեն, այլեւ՝ իր երեխային: Նման եզրահանգման են եկել Ադելաիդա քաղաքի ավստրիալական Համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Faseb Journal բժշկական ամսագրում:
Այսպես, մեծ քանակությամբ ճարպեր եւ շաքար պարունակող սննդի չափից ավելի օգտագործումը բացասական է անդրադառնում դեռեւս չծնված երեխայի գլխուղեղի «խթանման համակարգի» վրա: Դա կարող է հանգեցնել սննդից երեխայի կախվածության, հետագայում նա ավելի շատ սնվելու անհրաժեշտություն կունենա: Ճարպոտ եւ քաղցր սնունդը խթանում է ուղեղի մեջ օփիոիդների առաջացումը, որոնք իրենց հերթին, խրախուսում են դոպամինի` «երջանկության հորմոնի» արտադրությունը:
Հետազոտություններն անցկացվել են առնետների վրա` Բեվերելի Մյուլհոյսլերի ղեկավարությամբ: Սերնդի գլխուղեղում «խթանման համակարգն» ավելի քիչ զգայուն էր, քան լինում է սովորաբար: «Եթե հետազոտության արդյունքները տեղափոխեն մարդկանց վրա, ապա կստացվի, որ նման երեխաներին նորմալ ինքնազգացողության համար անհրաժեշտ կլինի ավելի շատ քաղցր եւ ճարպոտ սնունդ օգտագործել»,- եզրահանգում է արել գիտաշխատողը, գրում է InoPressa-ն` վկայակոչելով Frankfurter Rundschau-ը:




























