Վերջին 10 տարիներին միջին տարիքի ամերիկացիների շրջանում ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է: 1999-2010 թվականներին ԱՄՆ-ում 35-64 տարեկանների մեջ ինքնասպանությունների թիվն աճել է 30 տոկոսով: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով, վերջին շրջանում ավելի շատ ամերիկացիներ են զոհվում ինքնասպանություններից, քան վթարներից:

Ինչպես նշում է New York Times-ը, խոսքը բեբի-բումի սերնդի մասին է, որը բախվել է տնտեսական հուզումների փուլին եւ մատչում ստացել ցավազրկող դեղամիջոցներին: «Ինքնասպանությունը համարվում էր դեռահասների եւ տարեցների խնդիր, եւ միջին տարիքի շրջանի մարդկանց ինքնասպանությունը զարմանալի է»,- ասվում է հոդվածում, գրում է Gazeta.ru-ն:

Ամենաբարձր աճը գրանցվել է 50 տարեկան տղամարդկանց (30-50 տոկոս) եւ 60-64 տարեկան կանանց (60 տոկոս) շրջանում: