Կոսովյան «սեւ տրանսպլանտոլոգների» գործում նոր անուններ են ի հայտ գալիս: 8 մարդու նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել: Եվրամիության` օրենքի գերակայության եւ օրինապահության ոլորտում առաքելության դատախազությունը նոր հետաքննություն է սկսել:

Կոսովյան Bota Sot պարբերականի տվյալներով, գործի գլխավոր դեմքերից է Կոսովոյի Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Շահիպ Մուջան: Ավելի վաղ նա զբաղեցրել է վարչապետ Հաշիմ Թաչիի` առողջապահության հարցերով խորհրդականի պաշտոնը:

Հիշեցնենք, որ այդ նոր գործընթացները ուղղակիորեն կապված են Medicus մասնավոր կլինիկայի գործի հետ: Կլինիկայում իրականացվել են օրգանների տեղափոխման ապօրինի վիրահատություններ: «Medicus-1» անվանումը ստացած գործի վերաբերյալ բանակցությունները հրապարակվել են 2013թ ապրիլինի: Սեփփականատերերը դատապարտվել են 7-8 տարի ազատազրկման, իսկ գլխավոր անասթեզիոլոգը` 3 տարի:

Ներկայումս ընթացքի մեջ «Medicus-2» կոչվող գործը, եւ տվյալ գործով գլխավոր կասկածյալներից է Շահիպ Մուջան: 2010-ին գրված զեկույցի համաձայն նա այդ հանցագործությունների գլխավոր համակարգողն է:

Medicus կլինիկայում ողջ գործունեության ընթացքում իրականացվել է օրգանների ապօրինի յուրացման 30 դեպք: «Սեւ տրանսպլանտոլոգների» գործունեության զոհ են դարձել Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մի քանի քաղաքացիներ, հաղորդում է NEWSru.com-ը: