Հայկական երիտասարդական դաշնությունը մտահոգություն է հայտնել Հարավային Քալիֆորնիայի հանրային դիվանագիտության կենտրոնի որոշման կապակցությամբ: Կենտրոնը հրավիրել է Թուրքիայի փոխհյուպատոս Թոլղու Արսլանին եւ հնարավոր է տվել մայիսի 3-ին ելույթ ունենալ Հանրային դիվանագիտության գիտնականների ընկերակցության խորհրդաժողովում:
Արսլանը ոչ միայն Հայոց ցեղասպանությունն ակտիվորեն ժխտող կառավարության ներկայացուցիչ է, այլեւ ակտիվորեն աշխատում է սփյուռքի կազմակերպությունների հետ, որոնք հանդես են գալիս ցեղասպանության ժխտման օգտին: Դա պետք է անհանգստացնի ոչ միայն հայ համայնքին եւ մարդու իրավունքների պաշտպանին, այլեւ Հարավային Քալիֆորնիայի համալսարանի ֆակուլտետին եւ ուսանողներին, եւ բացասաբար կազդի ամբիոնի հեղինակության վրա»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել, որ համալսարանը չպետք է թույլ տա մարդու իրավունքները խախտող կառավարությունների ներկայացուցիչներին ազդել կրթության վրա ԱՄՆ-ում:
Դաշնությունը կոչ է արել համալսարանին հետ կանչել իր հրավեը:




























