Հյուսիսային կիսագնդում, որտեղ չնայած իր անվանմանը բնակվում է աշխարհի բնակչության 90 տոկոսը, գտնվում է մայրցամաքի մեծ մասը, ավելի տաք է, քան Հարավային կիսագնդում, սակայն պատճառը ոչ թե մարդու գործունեությունն է, այլ օվկիանոսային ջուրը:
Ջերմաստիճանների տարբերությունը հայտնաբերել էին դեռ 16-րդ դարի ճանապարհորդները, նրանք Հարավային կիսագնդում սպառնալի չափերի հասնող այսբերգներ էին հայտնաբերել այն լայնություններում, երբ Հյուսիսային կիսագնդի նույն լայնություններում կարելի է հանգիստ նավարկել: Պարզվել է, որ օվկիանոսում տաք հոսանքներ են շրջանառվում, ինչպես Գոլֆստրիմը, եւ ապահովում են Հյուսիսի եւ Հարավի միջեւ 1,5 աստիճան տարբերություն, հայտնում է «ԱիՖ»-ը:
Պոտսդամի համալսարանից Գեւորգ Ֆոյլներն ու գործընկերները փորձել են պարզել, թե ինչ կլինի, եթե Հյուսիսային Ատնալտիկայի հոսքը դադարեցվի: Ջերմային տարբերությունն անմիջապես անհետացել է:




























