Ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 6-ին, Լոնդոնում, հաղորդում է  «Дождь»  հեռուստաալիքը` վկայակոչելով իր անկախ աղբյուրներին:

«Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը տեղի կունենա Լոնդոնում հաջորդ երկուշաբթի»,-հաղորդել է հեռուստաալիքը:

Նշենք, որ Բրեզովսկու մարմինը հայտնաբերվել էր 2013թ. մարտին, Մեծ Բրիտանիայում: Առաջին արդյունքները ցույց են տվել, որ պատճառը կախվելն էր: Ոստիկանությունը շարունակում է հետազոտությունները,  որի արդյունքներով կհայտարարվի Բերեզովսկու մահվան պաշտոնական պատճառը: