Ամերիկյան «Կու-Կլուքս-Կլան» կազմակերպության հետեւորդները «ներկայացուցչություն» են հիմնել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվողն Շվեբիշ-Հալլ քաղաքում: Մոտ 10 մարդուց բաղկացած կառույցը ղեկավարում է 45-ամյա տղամարդը, ով իրեն անվանում է Դիդի Ուայթ: Կազմակերպության գործունեությունը, որը Գերմանիայում պաշտոնապես արգելված չէ, սահմանափակվում է ինտերնետով, սակայն նրանց մշտապես հետեւում են:
Նմանատիպ միավորումներ Գերմանիայում հայտնվել են նաեւ նախկինում: 2012-ի ամռանը հայտնի է դարձել, որ նմանատիպ խմբավորումներից մեկում 10 տարի առաջ ընդգրկված են եղել երկու ոստիկանները, ինչպես նաեւ նեոնացիստական «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ» խմբավորման անդամներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Կու-Կլուքս-Կլանը» հիմնադրվել է ԱՄՆ Թենեսի նահանգում 1865 թվականին, որպես գաղտնի ընկերակցություն եւ միայն իր գործունեության հետեւանքով է ստացել ռասիստական ենթատեքստ:
Իր «հայտնիության» գագաթնակետին, 20-րդ դարում, կազմակերպության անդամների թիվը հասել է մինչեւ 6 մլն-ի:




























