Մոսկովյան իշխանությունները մեկնարկել են «Թանգարաններ ներգաղթյալների համար» ծրագիրը, որի միջոցով վերջիններս հնարավորություն կունենային ծանոթանալ ռուսական հիմնական արժեքներին: Նախագծի հեղինակներից մեկի` Անտոն Գորյանովի խոսքով, նախաձեռնությունը չեն ողջունել ոչ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչները, ոչ արտագնա աշխատանքների մեկնածները:

«Էքսպերիմենտ է անցկացվել. Մի քանի տաջիկների հրավիրել են թանգարան, սակայն բոլորն էլ ասել են, որ կգնան, եթե յուրաքանչյուրին վճարեն 300-500 ռուբլի»,-ասել է մշակույթի բաժնի ներկայացուցիչը, փոխանցում է «Իզվեստիան»:

«Թանգարաններ ներգաղթյալների համար» ծրագիրը մեկնակել է մայրաքաղաքում, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքներում դեռեւս 2012թ: Ներգաղթյալներին առաջարկվել է անվճար այցելել ցուցահանդեսներ` նվիրված ռուսական պատմությանն ու մշակույթին: