Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին, թե ինչով է այժմ զբաղվում Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ինչով սովորաբար զբաղվում են պաշտոնաթող նախագահները: Հատուկ գործունեության ոլորտ չեմ կարող նշել, բայց տարբեր տեսակի գործունեությամբ զբաղվում է»:
Հիշեցնենք, որ հայաստանյան մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե մարտի 1-ին պաշտոնանկ է արվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Ռոբերտ Քոչարյանը:




























