Ռունետում ինքնասպանությունների մասին հրապարակումների առաջատար է դարձել «Վկոնտակտե»-ն, ուսումնասիրությունից հետո եզրակացրել են «Ինտեգրում» ընկերության մասնագետները:
Պարզվում է, ինքնասպանությունների մասին նյութերի 66%-ը բաժին է ընկնում «Վկոնտակտե»-ին: Մասնագետները տվյալ ռեսուրսում ինքնասպանություններին նվիրված 1300-ից ավելի խումբ են գտել: Հաջորդ տեղում Twitter-ն է՝18%-ով, եռյակը եզրափակում է YouTube-ը (7%):
Ինքնասպանությունների մասին ամենաքիչը խոսում են Livejournal, BlogSpot, Mail.ru կայքերի բլոգների հեղինակները, հայտնում է 2x2.su-ն:
Նախկինում Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ արգելված տեղեկատվության հիմնական տարածողները YouTube-ն ու Google-ն են: 2013թ. մայիսին Ռոսպոտրեբնադզորը շահել էր YouTube-ի դեմ հայցը, պատժամիջոցի առիթ էր հանդիսացել հոլովակը, որտեղ աղջիկը «ինքնասպանի» գրիմով էր:




























