Ղրղզստանի հյուսիսում մարտի 2-ի առավոտյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, մայրաքաղաք Բիշքեկից 75 կմ հեռավորության վրա է գտնվել։ Սեյսմոլոգների տվյալներով 3.5-4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են նաեւ մայրաքաղաքում։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։