Եգիպտոսում թմրամիջոցների մաքսանենգությանը համար մահապատժի են դատապարտվել 5 օտարերկրացիներ, այդ թվում մեկ բրիտանացի՝ 74-ամյա Չարլզ Ռայմոնդ Ֆերնդալը: Բացի բրիտանացուց, կախաղանի են դատապարտվել Սեյշելյան կղզիների 3 քաղաքացիներ եւ մեկ պակիստանցի, ով կարողացել է փախուստի դիմել ձերբակալության ժամանակ եւ մահապատժի է ենթարկվել հեռակա կարգով:

Դատարանը նաեւ պարտավորեցրել է ամբաստանյալներին 13,4 մլն դոլարի տուգանք վճարել: Նրանք կարող են բողոքարկել դատավճիռը, հաղորդում է Utro.ru-ն:

Բրիտանիայի ԱԳՆ-ում արդեն հավաստիացրել են, որ «անչափ անհանգստացած են» դատավճռի առիթով եւ խոստացել են անել հնարավորը, որպեսզի իրենց հայրենակիցը խուսափի մահապատժից: