Ստամբուլի կենտրոնում մոտ 30 ոստիկան դաժան ծեծի են ենթարկել արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թուրքական ծառայության օպերատորին եւ լրագրողին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Ալ Ջազիրայի» լրագրողները քայլել են «Իսթիքլալի» պողոտայով, երբ նրանց վրա են հարձակվել մոտ 30 ոստիկան։  Թեեւ ոստիկաններին հայտնել են, որ իրենք լրագրողներ են, սակայն դաժան ծեծից չեն խուսափել։

Նշվում է, որ լրագրողներին դաժան ծեծել են եւ մազերը պոկելու չափ քաշել գլխներից։

Թուրքիայի լրագրողների միությունը (TGC) Ստամբուլի նահանգապետից եւ ոստիկանապետից պահանջել է գտնել եւ պատժել մեղավորներին։