Բրիտանացի Շոն Քաննինգհեմը իր 14-ամյա դստերը գայթակղող 34-ամյա անիմատոր Մանի Դյամազին դատի է տվել այն բանից հետո, երբ բացահայտել է նրանց նամակագրությունը Facebook սոցկայքում: Շոն Քաննինգհեմը կնոջ եւ երկու դուստրերի հետ ժամանել է Մարմարիս հանգստավայր:
Աղջկա հայրը ոստիկաններին պատմել է, որ սկզբում բնական էր համարում, որ հյուրանոցի աշխատակիցը բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում հաճախորդների հանդեպ, սակայն հետո նկատել է, որ նրա եւ իր դստեր շփումը բոլոր թույլատրելի շրջանակներից դուրս է գալիս:
Նա հաղորդել է, որ կարդացել է նրանց նամակագրությունն ու ցնցվել: Շոնը պատմել է, որ եթե սկզբնական շրջանում Դյամազը նամակներում գրել է, որ չափազանց ծեր է իր դստեր համար, ապա օրեր անց, նա բոլորովին չի մտածել այդ մասին, գրում է Life News-ը:
Հյուրանոցի աշխատակցին ազատազրկում է սպառնում` «անչափահասի վրա հարձակում ծրագրելու» համար:




























