Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են «ԵՐԵՎԱՆ» նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:
2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ:
Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում շարունակվում են նաեւ նոր աղբամանների տեղադրման աշխատանքները: Ըստ այդմ, նույն ժամանակահատվածում արդեն իսկ տեղադրվել են նաեւ շուրջ 260 աղբամաններ:




























