Ալթայում` հուլիսի 17-21-ը անցկացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան  15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է  երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվել են Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» եւ  Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողսյանի հայկական «Եթե բոլորը…» ֆիլմերին:

Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականցվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի, մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը:

Նշենք, որ գլխավոր մրցանակի համար ներկայցված  են եղել նաեւ Նիկոլայ Լեբեդեւի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին. Առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը: