Բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչ քաղաքապետարանը տրասնպորտի սակագինը չդարձնի 100 դրամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Մաշտոցի պուրակում կայացած ասուլիսին ասաց սոցիոլոգ, ակտիվիստ Սոնյա Մսրյանը։

«Մեր առաջին պահանջը դա է, որից հետո մենք պետք է պայքարենք տրանսպորտի ոլորտում երկարաժամկետ բարեփոխումներ անելու, ինչպես նաեւ գծատեր-պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Մեր ակցիայի մասնակիցները նրանք են, ովքեր վճարում են 100 դրամ, իսկ նման մարդիկ շատ են»,- ասաց Սոնյա Մսրյանը։

Ակտիվիստներից Գոռ Հակոբյանն նշեց, որ որոշ կուսակցություններ արձագանքել են ակցիային եւ հայտարարել, որ քաղաքապետարանի որոշումն անհիմն է, այնպես որ նախագահի ու ԱԺ նախագահի արձակուրդի մեջ գտնվելը ոչինչ չի նշանակում: Ակտիվիստները տեղեկացրին, որ ստեղծվել է «freecar.am» կայքը, որտեղ գրանցվել են տասնյակ վարորդներ: Ասուլիսից հետո ակտիվիստները բաժանվեցին մի քանի խմբերի, նրանց մի մասը գնաց Երեւանի կենտրոնական փողոցներում թռուցիկներ բաժանելու եւ մարդկանց կոչ անելու չվճարել 150 դրամ։ Մյուսների երթուղին Կիլիկիա ավտոկայանից դեպի Շենգավիթ, Չարբախ ուղղություններն են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am