Իսպանիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Գալիսիայում վթարի ենթարկված գնացքի մեքենավարի նկատմամբ, հաղորդում է «Ռեյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի հաղորդագրությունը:

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները դադարեցրել են վթարի վայրում զոհերի մարմինների որոնման աշխատանքները:

Alvia գնացքի արագությունը, որը հուլիսի 24-ի երեկոյան Մադրիդից ուղեւորվում էր Ֆերոլ (Լա Կորունյա նահանգ) դուրս է թռել ռելսերից; Վթարը տեղի է ունեցել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքում: Գնացքի բոլոր վագոնները շրջվել են: Դրանցից մեկը լրիվ ոչնչացել է: Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է 218 ուղեւոր: Վերջին տվյալներով՝ զոհվել է 78, վիրավորվել՝ 143 մրդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գնացքի մեքենավարը խոստովանել է, որ գնացքն  ընթանում էր 190 կմ/ժ արագությամբ՝ տվյալ տարածքում թույլատրված առավելագույն 80 կմ/ժ-ի փոխարեն: