ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը նպաստել է Հանրային դիտորդների խմբի ստեղծմանն ու արդեն երկար տարիներ աջակցում է խմբի աշխատանքին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրականացվում են քրեակատարողական հիմնարկների մոնիտորինգի աշխատանքներ:
Գրասնեյակի ղեկավարը նշեց, որ խումբը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ քրեակատարողական հաստատությունների պարբերական մոնիտորոնիգ է իրականացնում: «2004թ-ին ստեղծված խումբն առանց խոչընդոտի մուտք ունի բոլոր հաստատություններ եւ կատարում է դատապարտյալների եւ կալանավորների իրավունքների եւ պահպանման պայմանների մոնիտորինգ: Մեր գրասենյակը պարբերաբար թրեյնինգներ է կազմակերպում խմբի նոր անդամների որակավորման բարձրացման համար` միջազգային փորձագետների ներգրավմամբ: Դրանից բացի, մենք աջակցում ենք Ազգային կանխարգելիչ մեխանիզմին եւ Մարդու իրավունքների պաշտպանին կից խորհրդատվական խորհրդին ` նախազգուշական այցերի իրականացման եւ այդ ոլորտի միջազգային փորձը ներկայացնելու հարցում»,-նշեց գրասենյակի ղեկավարը:





























