Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 10.37-ին: Այրվել է Բ. Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՕՏ 684 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ խցիկը՝ ամբողջությամբ: