Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 3-ին, ժամը 19.30-ին, Անդրանիկի փողոցի թիվ 110 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Դիանա Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























