Հայաստանի տարածքում, օգոստոսի 3-5-ին, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը,   գողության 14 դեպքից` 7-ը,  խարդախության  6 դեպքից` 3-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ կողոպուտի 2  դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու եւ  կողոպուտի  2-ական  դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 12 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: