Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 5-ին, ժամը 10.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քրիստափորի փողոցի շենքերից մեկի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 76-ամյա Մ. Բ.-ի դին:




























