Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի քաղաքապետ Բոբ Ֆիլները, որին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, բուժվելու է վարքային հոգեթերապիայի կլինիկայում։ Ֆիլների բուժումը կտեւի 2 շաբաթ, հաղորդում է CNN-ը։

Ֆիլները, ով այժմ 70 տարեկան է, ինքնակամ բուժվելու որոշում է կայացրել այն բանից հետո, ինչ հրաժարվել է իր քաղաքական հակառակորդների պահանջով պաշտոնաթող լինել։ Քաղաքապետը ներողություն է խնդրել կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։

Արդեն տաս կանայք հայտարարել են այն մասին, որ Ֆիլները իրենց հասցեին բազմիցս սեռական բնույթի մեկնաբանություններ է արել եւ «ազատություն տվել ձեռքերին»։ Ֆիլներին առայժմ դատի տվել միայն նրա նախկին մամուլի քարտուղար Իռեն Մակ-Կորմակ Ջեքսոնը, հաղորդում է «Lenta.Ru»-ն։

Ֆիլների նախկին աշխատակցուհին պնդում է, որ իր վերադասը խնդրում էր աշխատանքի գալ առանց ներքնազգեստի։ Նա նաեւ ասել է, որ ցանկանում է նրան մերկ տեսնել եւ այլն։ Ջեքսոնի խոսքով՝ Ֆիլները կանանց համարում էր «կամ սեռական օբյեկտներ, կամ հիմարներ»։