Գերմանիայի բնակչուհի, 69-ամյա Հայդեմարի Շվերմերը կարողացել է 16 տարի ապրել՝ ոչ մի սենթ չծախսելով: Նրա խոսքով, միայն հրաժարվելով գումարներից, կարելի է զգալ իրական ազատությունն ու երջանկությունը: 1996թ. նա որոշել է փորձ անել եւ աշխարհին ապացուցել, որ կարելի է ապրել առանց գումար: Նա հանել է իր հաշվից բոլոր գումարները եւ բարեգործության տվել:

Ապա նա մեկնել է ոտքով ուղեւորության ողջ Եվրոպայով: Նա այժմ էլ շարունակում է շրջագայել, գրում է գրքեր ու դասախոսություններ կարդում: Սակայն դրա դիմաց նա գումար չի վերցնում: Որպես երախտագիտություն մարդիկ նրան ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով,իսկ իր 800 եվրո թոշակը կինը տալիս է կարիքավորներին: Նա հազվադեպ է հիվանդանում, իսկ նման դեպքերում օգտվում  է բնական դեղամիջոցներից: