Կազանում բացահայտել են պաթոլոգանատոմների խմբավորման, որոնք գումար էին աշխատում դիահերձարանում գտնվող մահացածների վրա: Բժիշկները կտրում էին մահացածների ոտնաթաթերը, հանում ոսկրային հյուսվածքներն ու վաճառում ատամնաբույժներին: Դրանցից ատամի իմպլանտներ էին պատրաստում:

Կտրված ոտնաթաթերով մահացածներին նրանք հագցնում էին եւ, կարծես ոչինչ չի եղել, հանձնում հարազատներին: Այժմ հնարամիտ գործարարները քաղաքից չհեռանալու ստորագրություն են տվել, աշխատանքից էլ չեն հեռացրել, հաղորդում է NTV-ն: