Կանաչ թեյի խառնուրդը ունակ է ոչնչացնել քաղցկեղային բջիջները երեխաների մոտ առաջացած նորագոյացություններում: Ընդ որում, այն աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ քիմիոթերապիան դադարեցլ է արդյունավետ լինել: Դոկտոր Հորացիա Վիտորիոն Ավստրալիայի Մանկական քաղցկեղի ինստիտուտից կարծում է, թե արդիականացված հակաօքսիդանտ կատեխինը սպանում է նեյրոբլաստոմայի բջիջների 50 տոկոսին ընդամենը երեք օրում:

Դա ապացուցել են լաբորատոր փորձարկումները: Նեյրոբլաստոման փոքրիկների շրջանում ամենատարածված քաղցկեղն է: Ապրելու շանսերը չափազանց փոքր են: Քաղցկեղի բջիջները բավական արագ են սովորական դեղամիջոցների նկատմամբ կայունություն զարգացնում:

Բնական կատեխինը անկայուն է եւ դա սահմանափակում է  նրա արդյունավետությունը: Վիտորիոն քիմիկոսների հետ կարողացել է կայունացնել այն, գրում է The Sydney Morning Herald-ը: Արդյունքում հզոր միջոց է ստացվել, որը սպանում է քաղցկեղի բջիջները: