Որոշ մարդիկ ընդունակ են զգալ իրելի հոտը, նույնիսկ եթե այն գրեթե աննշմարելի է մյուսների համար: Նոր Զելանդիայի բույսերի եւ սննդի հետազոտման ինստիտուտից Ռիչարդ Նյուքոմբը  պարզել է, թե որն է տվյալ առանձնահատկության հիմքը, հաղորդու է The Daily Mail-ը:

Նյուքոմբը գործընկերների հետ թեսթավորել է մոտ 200 մարդու: Կամավորներին թողել են հոտ քաշել 10 նյութերից՝ գարեջուր, խնձոր, կապույտ պանիր եւ ծաղիկներ: Այդ բույրերը քիչ քանակությամբ խառնել են գինու երեք բաժակներից մեկի մեջ: Ծաղիկների դեպքում մասնակիցները շատ արագ են գտել հոտը, իսկ մյուս հոտերը գտնելու հարցում տարբերությունը մասնակիցների միջեւ ահռելիէ  եղել:

Հոտի պարզման համար պատասխանատու գեները տարածված են ողջ գենոմում: Յուրաքանչյուր հոտի համար պատասխանատու է իր գենը: Բայց մեկ հոտ քաշել կարողանալը չի նշանակում, որ մարդը կարող է զգալ բոլոր հոտերը: