Երեւանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 5-ին, ժամը 16.47-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մոտակա սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1993 թ. ծնված Կ. Դ.-ին եւ ուղեւորներ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ին եւ Ռ. Ղ.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: