Ոստիկանության քննիչի դեմ Հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական նախկին բաժնի քննիչ Ս. Պ.-ն իր վարույթում, ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գարծի նախաքննության ընթացքում, իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Քրեական գործը բացահայտելու եւ հափշտակված ոսկյա զարդերը սեփականատերերին վերադարձնելու պատրվակով հանցանքի կատարումից տուժած երկու քաղաքացիներից  Ս.Պ.-ն պահանջել եւ ստացել է 3300 ԱՄՆ դոլար գումար եւ 7000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:

2013 թվականի օգոստոսի 5-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: