Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով պայմանավորվել են Մոսկվայում աշնանն անցկացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը նաեւ արծարծել են սիրիական հակամարտությունն ու իրավիճակը Եգիպտոսում: Նրանք ընդգծել են մերձավորարեւելյան տարածաշրջանում հետագա սրումը կանխելու նպատակով միջազգային հանրության ջանքերի համակարգման անհրաժեշտությունը:




























