Փրկարարները օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին ահազանգ էեն ստացել, որ Սեւանա լճում` հանրային 2-րդ լողափ մոտ, նավակը, որում մարդիկ կան, ուժեղ քամու հետեւանքով հայտնվել է լճի խորքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ջրափրկարար-ջրասուզակները:
Ժամը 20.30-ին ջրափրկարար-ջրասուզակները հանրային լողափին են մոտեցրել լճի խորքում հայտնված նավակը, որի մեջ եղել են Ա. Կ.-ը (20 տ.) եւ Ն. Հ.-ը (21 տ.):




























