Այսօր`օգոստոսի 5-ին, ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Վանաձորում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին ահազանգել են ականատեսները: Նրանց փոխանցմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի դիմակավորված անձինք Վանաձորի կենտրոնական` «Հայքի» հրապարակում վայրկյանների ընթացքում իջել են մեքենաներից ու մի խումբ կանանց ձերբակալել, որոնց մեջ եղել են նաեւ օտարերկրացիների նմանվող մարդիկ: Այս ամենը նաեւ տեսանկարահանվել է:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է ձերբակալությունների մասին տեղեկատվությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործ ունենք երեխաների առք ու վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման հետ:
Մանրամասները`առաջիկայում:




























