Ուկրաինայում օգոստոսի 5-ին մահացել է հայտնի իրավապաշտպան Դմիտրի Գրոյսմանը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։
1993թ Գրոյսմանը եղել է Amnesty International-ի հիմնադիրներից մեկը, իսկ 1994-2000թ հանդիսացել է Ուկրաինայում մահապատիժը չեղյալ համարելու ազգային քարոզչության համակարգողը։
Գրոյսմանը իրավական աջակցություն է ցուցաբերել ռուսաստանցի մի շարք քաղաքական փախստականների։ Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն։



























