Վրաստանում զբոսաշրջիկների համար շուրջօրյա «թեժ գիծ» է բացվել։ Նախաձեռնության հեղինակն է Տուրիզմի Ազգային վարչակազմը։ Զբոսաշրջիկներն անհրաժեշտ տեղեկություններ կկարողանան ստանալ 0 800 800 909 հեռախոսահամարով։
«Նոր «թեժ գծի» միջոցով բոլոր ցանկացողներին 24 ժամ շարունակ անվճար տեղեկություններ կտրամադրեն։ Այս նախաձեռնության միջոցով Վրաստանում ճանապարհորդելն ու հանգստանալը ավելի հարմարավետ կլինի»,-հաղորդում է Գրուզիա Online-ը։




























