Այս տարվա հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ «Ենի Ադրբեջան» կուսակցությունը օգոստոսի 6-ին ԿԸՀ-ին է ներկայացրել Իլհամ Ալիեւի գրանցման փաստաթղթերը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, փաստաթղթերը ներկայացվել են երկրի ԸՕ-ի պահանջներին համապատասխան։ Իշխող կուսակցությունը որոշում է կայացրել երրորդ անգամ առաջադրել Ալիեւի թեկնածությունը։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2003թ։ Ըստ երկրի փոփոխված սահմանադրության, միեւնույն թեկնածուն կարող է առաջադրվել այնքան ամգամ, որքան կցանկանա։