Ոստիկանության Բազումի բաժնում օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում երեխաները խաղալիս տանկի արկի նմանվող իր են գտել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել են 109 սմ երկարության, 100 մմ տրամաչափի հրանոթային արկի նմանվող առարկա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:




























