Արդեն մի քանի տարի է, ինչ Ուսուբ Քոչոյանի վարած ավտոբուսը Վոլգոգրադում ամենահայտնիներից է։ Պատճառն այն է, որ Ուսուբը մշակել է զեղչերի յուրահատուկ համակարգ՝ կապված ուղեւորների տարբեր կարգերի հետ։

Հղի կանանց նա անվճար է տեղափոխում։ Նա գումար չի վերցնում նաեւ զինվորներից, հոբելյարներից եւ գերազանցիկներից։ Յուրաքանչյուրը ցույց է տալիս համապատասխան փաստաթուղթը եւ օգտվում արտոնություններից։ Արտոնության են արժանանում նաեւ այն ուղեւորները, որոնք հատուկ կերպով են ողջունում վարորդին։ Այս մասին հաղորդում է ProԳորոդԱ-ն։

Վարորդը նշում է, որ այնքան դրական հույզեր է ստանում ուղեւորներից, որ իրեն գումար պետք չէ։