«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:

Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին` հուսալով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության»: