Ոստիկանության Մասիսի բաժնում օգոստոսի 5-ին, ժամը 19.10-ին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմաց տեղի է ունենում վիճաբանություն եւ կրակել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված  Արթուր Հ.-ն «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել 1972 թ. ծնված Գնել Ա.-ի տան դիմաց եւ անհիմն վիճաբանել նրա հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով` իր  «Վոլտրան» տիպի 9 մմ տրամաչափի /թույլտվությամբ/ գազային  ատրճանակից կրակ է արձակել եւ դեպքի վայրից հեռացել:

Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Գազային ատրճանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: