Վերջին մեկ օրում Հայաստանում մի շարք պատահարներ են գրանցվել: Օգոստոսի 5-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երեւանի  Նոր Արեշի 26-րդ փողոցի թիվ 40 հասցեի դիմաց   «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի սալիկներին, ինչի հետեւանքով վարորդը  եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 5-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացի փողոցի սկզբնամասում իրար են բախվել   «Մերսեդես-Բենց»   եւ   «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 17.40-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա տանող կամրջի վրա  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ճանապարհի թիթեղյա արգելապատնեշներին, այնուհետեւ   էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ  2 ուղեւորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում,  Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել դաշտը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Հաղթանակ կամրջի եւ Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել  շտապօգնության  «Ֆորդ»  եւ   «ՎԱԶ-21150»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21150»-ի վարորդը եւ «Ֆորդ»-ի 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, Երեւանի  Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել հեծանվորդ  եւ շտապօգնության   «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: