«ՎԱԶ-21101»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 5-ին, ժամը 16.10-ին, Երեւանի  Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ եւ վերջինիս, մարմնական վնասվածքներով, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: