Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունն առաջիկայում կխստացվի։ Այս մասին հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Ռադոչինան։

Առաջիկայում կխստացվեն աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ պատիժները, որոնք գերազանցել են իրենց բնակության 30 օրը։

2014-ի առաջին եռամսյակում կսկսի գործել օրենքը, որի համաձայն կբարեփոխվեն ժամանակավոր կացության տրամադրման պայմանները։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Մոսկվայում ներգաղթյալներին ստուգում են «Մատվեեւսկի» շուկայում տեղի ունեցած պատահարից հետո, որտեղ բախվել էին ոստիկաններն ու քաղաքացիները։ Արդյունքում՝ տղամարդկանցից մեկը ծանր վիրավորվել է եւ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել։