Մանկատան ոչ բոլոր սաներին է բնակարան տրամադրվում:  Այս  մասին, այսօր` օգոստոսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը՝  անդրադառնալով մանկատան հովանավորությունից հետո երեխաների ճակատագրի խնդրին: Նա նշեց, որ մանկատանը հայտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:

Անդրադառնալով հարցին, թե ինչ է անում պետությունը նրանց չափահաս դառնալուց հետո, Եղիազարյանն ասաց, որ հայտնվում են մանկատնից դուրս ոչ կայուն վիճակում: «Անձը մանկատնից հետո չունի որեւէ  երաշխիք իր հետագա ճակատագրի կառուցման համար, հիմնական կրթություն կամ մասնագիտություն, որով կարող է գումար վաստակել: Արդյունքում մի շարք խնդիրներ են առաջանում»,-ասաց նա՝ կարեւորելով մանկատան սաների կրթության:

«Նրանց պետք է, ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել»,- ասաց իրավաբանը: Իսկ պետությունից սեփականություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք իրենց անունով սեփականություն կամ օգտագործման իրավունք չունեն: Իսկ, եթե մանկատանը ընտանիքից մի քանի երեխա են, մեկին տալիս են մյուսներին՝ ոչ: Բոլորին միասին մեկն է տրամադրվում: Նա համեմատական կարգով նշեց, որ տասից երեքին է տրվում: