Հայաստանի մանկատներից մեկում կա մի 9-ամյա տղա, որը շան վարք է դրսեւորում, քանի որ մայրը նրանով զբաղվելու ժամանակ չի ունեցել եւ տարել է շան բուն, որ երեխան շան հետ զբաղվի: Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ երեխայի մայրը շատ զբաղված է եղել սեփական մարմնի վաճառքով եւ երեխան շան բնում է մեծացել: «Դուք էլ, որ այդ երեխային տեսնեիք շուն կհիշեիք: Աշխատողները այնքան մայրաբար էին վերաբերվում այդ տղային: Ամբողջ օրը շոյելով պահում էին: Այդ երեխան շատ հետաքրքիր հոգեբանություն ուներ, ամբողջ օրը պատուհանի առաջ կանգնած նայում էր այն կողմը, որտեղից որ մայրն է գալիս: Դաստիարակներն էլ էին ասում, որ մոր գալու օրը ոնց է շունը պոչը խաղացնում, թռչկոտում, նա էլ զգալով, որ մայրն այդ օրը գալու է, ոգեւորվում է»,- պատմեց հոգեբանը:
Հայաստանի մանկատան 9-ամյա սանը շան վարք է դրսեւորում, նա շան բնում է մեծացել

Հասանելի է
русскийՏեղադրություն



























