Մոսկվայի հարավ-արեւմուտքում կամավորներն ամբողջ գիշեր որոնել են 1,5 տարեկան Ալբերտ Սարգսյանին ու նրա պապիկին՝ Հրաչիկ Միխայլովիչին։ Նրանք հայտնաբերվել են օգոստոսի 7-ի առավոտյան, հաղորդում է Life News-ը։ Թե ինչպես եւ որտեղ են նրանք եղել, չի հաղորդվում։

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 6-ի երեկոյան տղամարդը թոռնիկին տարել է զբոսնելու, որից հետո նրանք չեն վերադարձել։ Վախեցած բարեկամները ոստիկանությանն են դիմել։

Հաղորդվում է, որ Հրաչիկ Միխայլովիչը տառապում է սկլերոզով, ուստի չի կարող հիշել՝ որտեղ է նա եւ որտեղից է։