Երեւանի Ռուբինյանց փողոցը Գայի պողոտային միացնող կամրջի վրա, օգոստոսի 6-ին, ժամը 15.20-ի, իրար են բախվել   «Տոյոտա-Պրադո» եւ  «Տոյոտա-Կարոլա»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Տոյոտա-Պրադո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: