Հայաստանի ԱԻՆ «911» ծառայությունից, օգոստոսի 6-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆիի փողոցում «ՎիվաՍել»-ի հարեւանությամբ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.58-ին, Րաֆֆիի փողոցի թիվ 6 հասցեի մոտ այրվել է 39-ամյա Արտակ Գ.-ի «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը եւ դիմային հատվածը:
Հրդեհը մարվել է ժամը 13.17-ին մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները եւ նյութական վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ:





























