Դամասկոսի նահանգի Ջարանման քաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի ու վիրավորների շարքում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերոի թեմի ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջարանման քաղաքում բնակչության ճնշող մասը քրիստոնյաներ են, որտեղ բնակվում են նաեւ 400 հայ ընտանիքներ:
Աղբյուրը չի բացառել, որ պայթյունի հետեւանքով հնարավոր է տուժած լինի հայերին պատկանող գույքը:
Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում 3 երեխա: Վիրավորվել է 56 մարդ: Ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկներով լի մեքենան:





























