Եգիպտոսում ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել, հայտարարել են երկրի իշխանությունները։
Եգիպտոսի նախագահի վարչակազմի հայտարարության համաձայն՝ այսօր ավարտվել է «դիվանագիտական ջանքերի փուլը, որոնք նախաձեռնվել են 10 օրերի ընթացքում՝ Եգիպտոսի կառավարության հետ համաձայնության եւ լիովին համակարգման պարագայում»։ «Այդ ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել՝ չնայած որ Եգիպտոսի կառավարությունը լիովին աջակցել է դրանց, որպեսզի երկրում վերականգնվի խաղաղությունն ու հանգստությունը»,-ասվում է հայտարարությունում, փոխանցում է «Ռոսբալթը»։
Բացի այդ, ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել էին, որ կառաջարկեն ազատել «Մահմեդական եղբայրներ» շարժման որոշ անդամների։ Իշխանությունները նաեւ մտադիր էին նրանց առաջարկել նախարարական երեք պորտֆել եւ ապասառեցել նրանց հաշիվները։
Իշխանություները միեւնույն ժամանակ պատրաստ են ողջունելու բոլոր միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկրում իրավիճակը կարգավորելուն։ Նրանք ճգնաժամի կարգավորման ծրագրի տապալման պատասխանատվությունը բարդել է «Մահմեդական եղբայրների» վրա։





























